Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն հնարավոր է կարիերան շարունակի Չինաստանում:
«Tuttomercatoweb»-ի տվյալներով՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Չինաստանի առաջնության մի քանի ակումբներ:
Դրա հետ մեկտեղ հռոմեացիները մտադիր են պահել հարձակվողին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջեկոյի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Վեսթ Հեմը»: