Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայաստանի թատերական գործիչների միության համար «Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամենակարևոր միջոցառումն է (լուսանկարներ)

$
0
0

Հայաստանի թատերական գործիչների միության համար «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն ամենակարևոր միջոցառումն է: Այս մասին մրցանակաբաշխությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:


««Արտավազդ»-ը մեր ազգային թատերական մրցանակաբաշխությունն է, որն ամփոփում է մեկ տարվա աշխատանքը: Մեզ համար շատ կարևոր միջոցառում է: Մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալու այն ամենին, ինչ տեղի է ունեցել մեր բեմերում: Բացի այդ, առիթ է, որ այդ լավի մասին խոսենք, հանրությանը ներկայացնենք, հիշեցնենք նրանց, որ կա Թատրոնի միջազգային օր, որը նշվում է ամբողջ աշխարհում: Սա մեր պրոֆեսիոնալ տոնն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հակոբ Ղազանչյանը:


Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը հույս ունի, որ մրցանակաբաշխությունից հետո դժգոհ մարդիկ քիչ կլինեն:


««Արտավազդ»-ն ամեն տարի հայտնություններ է ունենում: Սրանում է մրցանակաբաշխության էությունը: Ժյուրին նայել է 46 ներկայացում: Շատ դժվար աշխատանք էր: Այս տարի մենք շատ ճիշտ քայլ արեցինք` դրամատուրգիայի համար ստեղծվեց առանձին հանձնաժողով»,-շեշտեց նա:


Հակոբ Ղազանչյանը նշեց, որ անվանակարգերում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված եղել: «Ավագ սերունդն արդեն 3 տարի չի ներկայացնում աշխատանքներ` ճանապարհ տալով երիտասարդներին: Երիտասարդների մեջ բավականին հետաքրքիր դեմքեր կան»,-հավելեց նա`շեշտելով, որ անլուրջ, պատահական աշխատանքներ էլ են ներկայացվել:


Հակոբ Ղազանչյանի խոսքով` հետագայում մրցանակաբաշխության կանոնակարգը պետք է փոփոխվի, և անվանակարգերում առաջադրվածների ընտրությունը պետք է փուլերով կատարվի: Նրա համոզմամբ` անհրաժեշտություն կա նաև ստեղծելու «Արտավազդ» փառատոն, որին կներկայացվեն մրցանակաբաշխության ներկայացումները: 


«Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ:


«Արտավազդ» մրցանակն այս տարի կտրվի 13 անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996-ին: Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>