Facebook-ում 2.5 ամսական աղջկա հրապարակված լուսանկարը շարժել է օգտատերերի հետաքրքրությունն ու մի շարք մեմերի առիթ դարձել:
Փոքրիկ Իզաբել Կապլանի լուսանկարը սոցցանցում հրապարակել է նրա զարմուհին: Մարդկանց ուշադրությունը գրավել են երեխայի երկար ու խիտ մազերը, որոնք նա ունի ի ծնե:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը` երեխայի ծնողները դեմ չեն, որ մարդիկ զվարճալի մեմեր են պատրաստել իրենց դստեր լուսանկարի շուրջ, նրանք հպարտ են, որ իրենց դուստրն այդքան մեծ ուշադրություն է գրավել: