Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մայրաքաղաքի վարչական շրջաններում Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ են անցկացվել

$
0
0

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Եկեղեցիների բակերում, զբոսայգիներում, որոշ տեղերում նաև բակային տարածքներում կազմակերպված զատկական տոնախմբություններն ուղեկցվել են ազգագրական ու ժողովրդական երգուպարով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և, իհարկե, տոնի խորհրդանիշ ձվակռվով:  

Կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ և հյուրասիրություն՝ ներկած հավկիթներով ու տոնի ավանդական կերակուրներով:  

Զատկի տոնի նախօրեին, ի դեպ, տոնական միջոցառումներ ու հանդեսներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի դպրոցներում, մանկապարտեզներում և մշակութային հաստատություններում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>