Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սիրիան չափազանց փոքր է դաշնայնացվելու համար. Ասադ

$
0
0

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարծիք է հայտնել, ըստ որի, «իր երկիրը չափից ավելի փոքր է վերջին շրջանում դաշնայնացման վերաբերյալ ակտիվորեն հնչող գաղափարի իրականացման համար»:


Ինչպես նշում է lenta.ru-ն,  Ասադն այս մասին ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:


Սիրիայի նախագահը նկատել է, որ երկրի բոլոր շրջաններն ու նահանգներն իրար մեջ շատ սերտ փոխկապակցված են, ինչը կխոչընդոտի դաշնայնացման գործընթացին:


Դրա փոխարեն նախագահը ընդունելի է համարել հավանականությունն առ այն, որ Սիրիայի որոշ շրջաններին կարելի է առավել շատ ազատություն ու ինքնիշխանություն տալ:


Միևնույն ժամանակ Ասադը հույս է հայտնել, որ սիրիական հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել արդեն 2016թ. ամռանը:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>