«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հերթական անգամ հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Ինձ դուր է գալիս անգլիական եւ իտալական ֆուտբոլը: Ես հետևում եմ Ա սերիայի և Պրեմիեր լիգայի կարեւորագույն խաղերին: Բայց, ինչպես արդեն ասել եմ, ես մտադիր եմ մնալ «Բարսելոնայում» և կարիերաս ավարտել այստեղ: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, եւ ես չեմ փոխի իմ որոշումը: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում MBC-ը:
↧
Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում. Մեսսի
↧