Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մայր Աթոռը հաղորդագրությունների տեքստերը հայատառ է տրամադրում օպերատորներին. քահանա

$
0
0

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը իրավացի է համարում դիտողությունները, որ ամեն եկեղեցական տոնից առաջ ՀՀ քաղաքացիները Մայր աթոռից շնորհավորական հաղորդագրություններ են ստանում, որոնք հայատառ չեն:

«Ճիշտ դիտողություն է. Եկեղեցին քայլեր անում է, ուղղակի օպերատորների հետ խնդիր կա, իրենք հայատառ ուղարկելու խնդիր ունեն: Մենք տեքստը հայատառ ենք իրենց տալիս»,- Tert.am-ին ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նա հույս հայտնեց, որ, ի վերջո, կգա ժամանակ, երբ այդ հաղորդագրությունները հայատառ կլինեն, բայցև կարծում է, որ կարևորը տեղեկատվությունն է:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles