Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում անգլիական «Լիվերպուլի» հետ դիմակայության մասին, որը գլխավորում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին հանդիպումը կանցկացվի ապրիլի 7-ին Դորտմունդում:
«Պարտավոր ենք հաղթել «Լիվերպուլին» եւ Կլոպին դուրս թողնել Եվրոպա լիգայից: Իհարկե, նրան սպասում է շատ ջերմ ընդունելություն ու գեղեցիկ հրաժեշտ: Սակայն մինչ այդ կփորձենք խելագարության հասցնել Յուրգենին: Շատ հետաքրքիր ու էմոցիոնալ է լինելու»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «ZDF»-ը:
↧
Բորուսիան պարտավոր է Կլոպին դուրս թողնել Եվրոպա լիգայից. Հումելս
↧