Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մեքսիկայում ձերբակալվել է «Թզուկ» մականունով նարկոբարոնի գլխավոր օգնականը` «Միդաս արքան»

$
0
0

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի («Թզուկ» մականունով)` փողերի լվացման հարցով գլխավոր օգնականի ձերբակալության մասին, գրում է BBC-ն:

 

Խուան Մանուել Ալվարես Ինզունզան, ով Մեքսիկայի հանցավոր աշխարհում հայտնի է որպես Միդաս արքա, կասկածվում է «Սինալոա» նարկոկարտելի կողմից ամեն տարի 300-400 մլն դոլարի լվացման համար: Նշվում է, որ հանցավոր եկամուտների օրինականացումը կատարվել է տարբեր ընկերությունների և փոխանակման կետերի ցանցի միջոցով:

 

Միդաս արքան հին հունական դիցաբանության կերպար է, որն օժտված է ցանկացած իր, ինչին նա դիպչում է, ոսկու վերածելու հատկությամբ։

 

Անձամբ Խոակին Գուսմանն այժմ գտնվում է բանտում՝ Մեքսիկայում, և սպասում է ԱՄՆ արտահանձնմանը։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>