Իսպանական «AS» պարբերականն ընթերցողների շրջանում կատարել է հարցում՝ պարզելու նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» կազմի վերաբերյալ կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում:
Հարցման արդյունքներով հայտնի է դարձել, որ ֆուտբոլի սիրահարները «արքայական ակումբի» մեկնարկային կազմում չեն ցանկանում տեսնել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսին: Այդ ֆուտբոլիստները վերջին շրջանում սուր քննադատության են ենթարկվում:
Պրիմերայի 31-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կանցկացվի ապրիլի 2-ին «Կամպ Նոուում»:
↧
Ռեալի երկրպագուները դեմ են Իսկոյի ու Խամեսի մասնակցությանը Էլ Կլասիկոյին
↧