Վանում թուրքական անվտանգության ծառայությունները ահաբեկչություն են կանխել. Հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հնարավոր հարձակման թիրախում եղել են զինծառայողները։
Թուրքական կողմի պնդմամբ՝ հարձակումը պետք է իրականացներ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։
Քուրդ զինյալներից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից մինչ այժմ PKK-ի դեմ իրականացված գործողությունների ընթացքում կազմակերպության ավելի քան 5000 անդամ է սպանվել։ Նա խոստացել է շարունակել պայքարը՝ մինչև վերջին քուրդ զինյալի ոչնչացումը։