«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի վերակառուցման շրջանակում ավելացնել նստելատեղերի քանակը:
Ինչպես հայտնում է «ESPN»-ն, հաջորդ տարի կայանալիք աշխատանքների ընթացքում հնարավոր է «Օլդ Թրֆորդի» նստելատեղերի քանակն ավելացվի՝ հասցվելով 80 հազարի:
Ակումբը մտադիր է ավելացնել մարզադաշտի՝ Բոբի Չարլթոնի տրիբունան ևս 8 հազար նստելատեղով:
Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդը» ներկայում տեղավորում է 75.500 հանդիսականներ: