Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ավտովթար Մասիս–Երևան ավտոճանապարհին, կա մեկ տուժած

$
0
0

Մարտի 30-ին, ժամը 07.28-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 14-րդ կմ-ին «Մերսեդես C200» մակնիշի 29 LO 033 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1988 թ. ծնված Դ. Գ.-ը, տեղի ուժերով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>