Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանը չի բացառում թուրքական ապրանքների հանդեպ սահմանված էմբարգոյի ընդլայնումը

$
0
0

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել Թուրքիայից բուսական ամբողջ արտադրանքի ներկրման արգելքի սահմանումը, գրում է РИА Новости-ն։


«Մենք ստիպված կլինենք ընդհանրապես սահմանափակումներ մտցնել Թուրքիայից բուսական արտադրանքի մատակարարումների համար: Դա կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում»,- ասել է Դանկվերտը։

 

Նրա խոսքով՝ ավելի վաղ թուրքական կողմի ներկայացուցիչները ժամանել են բանակցությունների` առաջացած տարաձայնությունների հարցով։ Այժմ նրանք սահմանափակվում են նամակներով, որոնցում հայտնում են այն մասին, որ «միջոցառումներ են ձեռնարկվել խախտումները շտկելու համար»։

 

«Սակայն շուկան մերն է, և մեզ համոզեք, որ այդ միջոցառումները բավարար են։ Չհամոզեցին»,- ասել է Դանկվերտը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիան թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որն, իրենց պնդմամբ, հատել էր երկրի օդային տարածքը: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքում: Միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, իսկ ռուս զբոսաշրջիկներին կոչ արել չմեկնել Թուրքիա:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>