Դուբայի իշխանությունները նոր հարկ են սահմանել տեղի բոլոր օդանավակայաններից օգտվողների համար, որի նպատակն է լրացնել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման հետևանքով կորցրած եկամուտը:
Ինչպես նշում է The Guardian-ը, 9.50 դոլարի չափով հարկը կվերաբերի բոլոր ուղևորներին` այդ թվում նաև նրանց, ովքեր տարանցիկ ճանապարհով են հասել Դուբայ: Նոր հարկի գանձումը կսկսվի հունիսի 30-ից:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ Դուբայն օդանավակայանների ուղևորների համար հարկ է սահմանում։