Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ֆրանսիացի նախարարը հիջաբով կանանց համեմատել է ստրկության մեջ գտնվող նեգրերի հետ

$
0
0

Ֆրանսիայի կանանց իրավունքների հարցերով նախարարը քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ հիջաբով մուսուլման կանանց համեմատել է «ստրկության մեջ գտնվող նեգրերի» հետ, գրում է BBC-ն։

 

Լորանս Ռոսինյոլը հեռուստատեսությամբ անպատասխանատու է անվանել նաև նորաձև բրենդների վարքը, որոնք հիջաբ են արտադրում։

 

Նրա խոսքով՝ նորաձևությունն անհրաժեշտ է, որ կանանց ազատություն տան, այլ ոչ թե «համագործակցեն բռնապետության հետ, որը ձգտում է ստիպել կանանց թաքնվել»:

 

Ավելի ուշ նա խոստովանել է, որ «նեգր» բառն օգտագործելը սխալ է եղել, սակայն ընդգծել է, որ օգտագործել է այն` որպես հղում փիլիսոփա Շառլ Մոնտեսկյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատությանը։

 

Հազարավոր մարդիկ ստորագրել են նախարարի հրաժարականի պահանջով խնդրագիրը:
Հիջաբներն արդեն երկար տարիներ բուռն վեճեր են առաջացնում Ֆրանսիայում, այդ թվում` պետական մակարդակով:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>