Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որն իր ճոխության ու շքեղության շնորհիվ դարձել է վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկվող թոփ թեմաներից մեկը, համեմատաբար համեստ շարունակություն է ունեցել Լոնդոնում:
Ինչպես նշում է Tatler-ը, նորապսակները` 28-ամյա Սաիդ Գուցերիևն ու 20-ամյա Խադիջա Ուժախովան, իրենց ամենամոտ բարեկամների ու ընկերների հետ մեկնել են Լոնդոն, որտեղ տոնակատարությունը շարունակվել է Գուցերիևների առանձնատանը:
Հայտնի է, որ հարսն ու փեսան ողջ ընթացքում գտնվել են իրարից բաժան` տան առանձին հատվածներում: Սաիդը եղել է արական սեռի հյուրերի շրջապատում, իսկ Խադիջան` կանանց ու աղջիկների:
Լոնդոնյան խնջույքի ժամանակ հարսնացուն հրաժարվել է 27.000.000 ռուբլի արժողությամբ Elie Saab շքեղ զգեստից ու փոխարենը կրել է ասեղնագործ մետաքսե զգեստ` ճերմակ գլխաշորով:
Հիշեցնենք, որ մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում կայացած հարսանիքի վրա ավագ Գուցերիևը ծախսել է 20 մլն եվրո: