Ազգային հիշողության լեհական ինստիտուտը կներկայացնի հարյուրավոր խորհրդային հուշարձանների ապամոնտաժման նախագիծը, հայտնում է onet.pl կայքը։
Խորհրդային հուշարձանները, ինչպես նշում են ինստիտուտում, խորհրդանշում են Լեհաստանի նկատմամբ կոմունիստական համակարգի իշխանությունը և պետք է վերացվեն:
Նախագիծը կուղարկվի իշխանության տեղական մարմիններին առաջիկա շաբաթների ընթացքում:
«Այդ հուշարձանների պահպանումը Լեհաստանում 90-ականների սկզբի փոփոխությունների անավարտության հետևանքն է։ Դա մեծ սխալ է եղել, որն արդեն շատ տարիներ վառելիք է տալիս, որն օգտագործվում է մեր հայրենիքի դեմ ուղղված քարոզչության և սադրանքների համար»,- ասել է ինստիտուտի նախագահ Լուկաշ Կամինսկին:
Խոսքը Խորհրդային միությանը երախտիքի ավելի քան 500 հուշարձանների մասին է։