Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ

$
0
0

 


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։

 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասակարայնության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

 

Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
 

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:

 

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>