Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիայում որոնում են ԻՊ-ի 5 ահաբեկչի, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու

$
0
0

Թուրքիայում որոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալների, որոնց թվում է Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը. գրում է Habertürk-ը։

 

Պարբերականը գրում է, որ երկրի հետախուզական ծառայությունները տեղեկություն ունեն, որ նրանք ահաբեկչություններ են պատրաստում Թուրքիայի խոշոր քաղաքներում։ Զինյալների թվում են նաև Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիների դեմ։

 

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել մարտի 13-ին՝ Անկարայում։ Այդ ժամանակ զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։

 

Ահաբեկչություն է տեղի ունեցել նաև երեկ՝ Դիարբեքիրում։ Ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է 7, վիրավորվել՝ 27 մարդ։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>