Ամերիկյան popSLATE ընկերությունը բացառիկ E Ink էկրան է ստեղծել, որը նախատեսված է iPhone սմարթֆոնի համար ու ամրացվում է դրա հետին պանելին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այն անչափ հարմար է, քանի որ հեռախոսը «զինում» է միանգամից 2 էկրանով:
Հետաքրքրական է, որ կրկնակի էկրանը թույլ է տալիս օգտվել հեռախոսից նույնիսկ այն դեպքում, երբ մարտկոցն ապալիցքավորվել է, ու գլխավոր էկրանը չի միանում:
Նորարարական էկրանի գինը 130 դոլար է: