Նյու Յորքի Jacob Javits Convention Center կենտրոնում ընթացող միջազգային ավտոշոուի ժամանակ Porcshe մեքենա է ամբողջությամբ այրվել:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, կրակը բռնկվել է 150.000 դոլար արժողությամբ արծաթագույն Porsche 911 Turbo-ում։ Բարեբախտաբար, ավտոսրահի աշխատակիցներին հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մարել կրակը: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Նյու Յորքի միջազգային ավտոշոուի խոսնակ Քրիս Սեմսը բացատրել է, որ այրված մեքենան պետք է ցուցադրության հանվեր կիրակի մեկնարկելիք DUB շոուի ժամանակ: Սեմսը մանրամասնել է, որ տվյալ շոուի ընթացքում ներկայացվելու են 40-50 մոդիֆիկացված փոխադրամիջոցներ: