Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող. Նազարբաև

$
0
0

Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող, հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


Ղազախստանի նախագահը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, փոխանցում է РИА Новости-ն:

 

Պետության ղեկավարի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Նազարբաևը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական գործիչների հետ: Նա նշել է, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն է` ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ միասնական կանոններով:

 

«Կցանկանայի ընդգծել, որ ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող: Պետք է վերացնել այդ «սառը պատերազմի» կարծրատիպերը: Նրանք խանգարում են մեզ նայել ապագային: ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է»,- ասել է Նազարբաևը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>