Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսման և լարվածության աճի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարածած հաղորդագրության մեջ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերադառնալ 1994 -ից մեկնարկած խաղաղության բանակցություններին:
«Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա դիվանագիտական` բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական բանակցային ֆորմատում: Դեմ ենք ռազմական բնույթի գործողությունների, որոնք միայն բերում են հակամարտության գոտում լարվածության աճի: Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին պահպանել խաղաղության հաստատման գործընթացի միջազգային մեխանիզմները: Առաջնահերթությունը հակամարտության գոտում հնարավորինս արագ իրավիճակի կայունացումն է»,- նշված է հայտարարության մեջ:
Լեհաստանի ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ աջակցում է արյունահեղության ու զինված հակամարտության դադարեցման միջազգային հանրության ջանքերին: