Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ինչպես պաշտպանել Facebook–ի պրոֆիլը հաքերներից. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները

$
0
0

 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում զետեղել է խորհուրդներ Facebook-ի պրոֆիլը հաքերներից պաշտպանելու համար:

 

Ներկայացնում ենք դրանք նրա գրառումից մասնակի մեջբերումներով:
 

1. Պետք չէ կտտացել ամեն ինչի վրա, հարկավոր է ուշադիր նայել նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ՝ կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչ–որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ է անցնել կողքով։
 

2. Չներբեռնել անծանոթ ծրագրեր։ Դրանք առանց օգտատիրոջն ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից, կարելի է ստուգել և անջատել բոլոր անծանոթ ծրագրերը։


3. Ընդհանրապես պետք է ուշադիր լինել՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ


Ինչպես պաշտպանել կոնկրետ ձեր պրոֆիլը


1․ Նորմալ մեյլի վրա կցել ֆեյսբուքյան պրոֆիլը։ Ամենալավը Gmail–ն է։ Ցանկալի է ևս մեկ էլեկտրոնային փոստի հասցե նշել որպես այլընտրանքային


2. Էլփոստի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն


3. Հարկավոր է գնալ Ֆեյսբուք settings>>mobile և ավելացնել ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>