Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իրանի արտգործնախարարը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել Երևանին և Բաքվին

$
0
0

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել, հայտնում է ISNA գործակալությունը։

 

Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել բախումները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող է աջակցել երկու հակամարտող կողմերի տարաձայնությունների լուծմանը` նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել է նախարարը:

 

Գործակալության տվյալներով՝ Զարիֆն արդեն ուղևորվել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ը պետք է կայանա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>