Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին` կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար։
Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Մարգվելաշվիլին հանդես է եկել այսօր` Թբիլիսիում։
«Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն լարվածությունը թուլացնելու համար ու խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաև միջազգային հանրության ակտիվ մասնակցության շնորհիվ կհասնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Վրաստանի նախագահը։