Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վրաստանը խաղաղություն է ցանկանում Կովկասում. Ուսուպաշվիլի

$
0
0

Վրաստանը ցանկանում է աջակցել Ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, քանի որ Վրաստանի համար կարևոր է Կովկասում խաղաղությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին բյուրոյի նիստի ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։

 

«Մենք մտահոգված ենք, որ զինված հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանի համար երկու բարեկամական երկրների միջև: Մեր դիրքորոշումը եղել և մնում է անբեկանելի. մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր աշխարհում, մեր անմիջական հարևանությամբ: Մենք ցանկանում ենք աջակցել ցանկացած խնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով մենք ողջունում ենք այդ գործընթացում միջազգային հանրության ակտիվությունը»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին` կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>