Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 8-ին

$
0
0

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Համապատասխան փաստաթղթերը Վրաստանի վարչապետին կուղարկվեն վաղը»,- ասել է նախագահը երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո:

 

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են չորս տարի ժամկետով: Նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2012 թվականին և բերել են երկրում իշխանափոխության:

 

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի շուրջ միավորված «Վրացական երազանք» կոալիցիայի մաս կազմող Վրաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին կմասնակցի ինքնուրույն, այլ ոչ իշխող կոալիցիայի կազմում գործընկերների հետ:

 

Իվանիշվիլիի հիմնադրված «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որն ամենամեծն է կոալիցիայում, նույնպես մտադիր է ընտրություններին առանձին մասնակցել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>