Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բանակի հոգևոր սպասավորների մեծ մասը Արցախ է մեկնել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

$
0
0

Ինչպես երկու տասնյակ տարի առաջ, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հայոց բանակի կողքին է և այսօր էլ իր զորակցությունն է հայտնում Հայոց բանակին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:


Նա նշեց, որ բացի  կատարված աղոթքի արարողություններից Մայր Աթոռը մի քանի նախաձեռնությունով ներկայացավ: «Եղավ ռեսուրսների համախմբում։ Բանակի հոգևոր առաջնորդությունում ունենք շուրջ 45 հոգևոր սպասավոր, որոնցից մեծ մասը մեկնեց Արցախի տարբեր զորամասեր նաև՝ առաջին գիծ: Մեր առաջնորդները Պարգև Սրբազանի հետ միասին եղան Արցախում և շարունակաբար լինում են»,- ասաց նա:


Տեր Վահրամը հայտնեց, որ երեկ Մայր Աթոռում տեղի ունեցավ վանական խորհրդի նիստ Կաթողիկոսի գլխավորությամբ և կայացվեցին մի շարք որոշումներ: Ըստ այդ որոշումների՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը առաջիկա օրերին կայցելեն Արցախ  և իրենց զորակցությունը կհայտնեն:


Բացի այդ, Տեր Վահրամը նշեց, որ Մայր Աթոռը Արցախի զորակցության հիմնադրամ է ստեղծել,  որը հումանիտար օգնություն կցուցաբերի նահատակված հայորդիների ընտանիքներին, վիրավորված զինվորներին, ինչպես նաև բնակավայրերին: Նա նշեց, որ արդեն օգնության  մի քանի բեռնատարներ առաքվել են Արցախ:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>