Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Առավոտ». Հզոր հովանավորներ չունենալը ամենևին էլ ողբերգություն չէ

$
0
0

 

 

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետևյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատատարտելի քայլ էր, և Հայաստանը չպիտի հայտնվեր այդ քայլը չդատապարտող «իզգոյների» շարքում։ Բայց ռուս զինվորները Ղրիմում չեն մտել ուկրաինացիների տները, սպանել և խոշտանգել նրանց։ Քաղաքական առումով Ղրիմի բռնակցումը և Ադրբեջանի՝ Արցախի վրա պարբերաբար հարձակումները գուցե հավասարազոր են։ Բարոյական, մարդկային առումով՝   ոչ։


Իսկ իրականում խնդիրն, իհարկե, ավելի խորն է և երկու տարվա «քեն պահելու» հետ կապ չունի։ «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք». 1997 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել Էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ», - մի քանի օր առաջ ասել Է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահները, հավանաբար, ճիշտ են, բայց դրա մեջ ես մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Հայաստանում, Արցախում և արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել։


Ի դեպ, Նազարբաևը ի նշան համերաշխության Ալիևի հետ՝ հրաժարվել Է գալ Երևան ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստին, և առաջարկել Է այդ միջոցառումն անցկացնել Մոսկվայում։ Գուցե Նազարբաևին նո՞ւյնպես մենք ժամանակին ինչ-որ վատություն ենք արել»,–գրում է թերթի խմբագիրը։


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>