Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նիդեռլանդներում դեմ են քվեարկել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը

$
0
0

Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեի նախնական արդյունքները փաստում են, որ ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել Ուկրաինայի` Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ասոցացման համաձայնագրի վավերացմանը դեմ է քվեարկել ընտրողների 61.1 տոկոսը, կողմ` 38.1 տոկոսը:

 

Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 32.2 տոկոսը, ինչը բավարար է քվեարկությունը վավեր ճանաչելու համար:

 

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է հանրաքվեի արդյունքներին` նշելով, որ «հանրաքվեն կրում էր զուտ խորհրդատվական բնույթ և որ վերջնական որոշումը կայացնելու է Նիդեռլանդների կառավարությունը»:

 

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 12-ին։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>