Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:
Այս մասին հայտնում է սահմանամերձ Բաղանիսի գյուղապետը՝ Facebook-ի իր էջում։