Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կանաչների կուսակցությունը Ավստրիային կոչ է անում միջնորդությամբ հանդես գալ ԼՂ հարցում

$
0
0

Ավստրիայի Կանաչների կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը երկրի ղեկավարությանը կոչ է արել միջնորդությամբ հանդես գալ ԼԵռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
 

«Ես կոչ եմ անում արտգործնախարար Կուրցին անհապաղ միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին։ Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար»,– ասել է նա:
 

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խխմբին պետք է շուտափույթ կերպով հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, մինչդեռ Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը:
 

«Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին:


Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում: Եվ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը»,– իր գնահատականն է տվել Ավստրիայի Կանաչների կուսակցությունը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>