Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Առավոտ». Ամեն ինչ կվերադառնա ի շրջա՞նս յուր

$
0
0

 

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.


«Պարզ է, որ քաղաքական պայքարը վաղ թե ուշ պիտի վերսկսվի ՝ դա նորմալ է, բնական է։ Բայց արդյո՞ք նույն գաղափարներով և բառապաշարով։ Ընկերներիցս մեկն ինձ այդ հարցը տվեց, որի պատասխանն ակնհայտ է՝ այո, ոչինչ չի փոխվելու, այս 4-օրյա պատերազմը նույնպես կդառնա ներքին քաղաքական շահարկումների առարկա, իսկ մեկ շաբաթում ընդհանրապես դուրս կգա օրակարգից։ Մարդիկ կվերադառնան իրենց մանր-մունր խնդիրներին։


Ես էլ հարցնեմ իմ ընկերոջ հետ միասին՝ ժողովրդի, քաղաքական ուժերի այս համախմբումը, մեր զինվորների սխրանքը մի՞թե ոչ մի ազդեցություն չի ունենա հասարակական կյանքի վրա, և մարդիկ դարձյալ կսկսեն իրար փնովել, զոհվածների արյան գնով միավորներ հավաքել և զբաղվել սոցիալական պոպալիզմով։ Այո, այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև որևէ քաղաքական ուժ անկեղծորեն չձևակերպի այն դրական տեսլականը, որը կմիավորի բոլոր քաղաքացիներին այնպես, ինչպես միավորում  է արտաքին  վտանգը։

 

Ես չգիտեմ, թե որն է այդ տեսլականը, բայց եթե քաղաքական գործիչ լինեի, այս 4-օրյա պատերազմից կանեի հետևյալ  եզրահանգումները.


1/ Ոչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում։ Ուղարկել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանն ուղարկել է հայ-թուրքական արձանագրությունները։ Ռուսաստանի և բոլոր այլ շահագրգիռ երկրների հետ հաստատել հավասար, գործընկերային հարաբերություններ՝ չեն ուզում,   իրենց  գործն  է։


2/ Վերանայել մեր արտգործնախարարության աշխատաոճը՝ դարձնելով այն ավելի նախաձեռնողական  և պրոակտիվ։


3/ Առանց դատարկ սպառնալիքների, «ճակատների», հեղափոխության սին խոստումների, առանց աքլորանալու և պիտակներ կպցնելու, հանգիստ, վճռականորեն և համախմբված ձևով պարտադրել իշխանություններին հարգել իրենց քաղաքացիներին։ Մեր ժողովուրդն  իսկապես արժանի է հարգանքի»,–գրում է թերթի խմբագիրը։


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>