«Վաղուց էր հայտնի, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամանակ կհայտարարվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի նոր գնի մասին։ Հայտարարվեց։ Մeդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Գազի զինը ստորագրեցինք 150 դոլար 165 դոլարի փոխարեն»։ Այսպիսով, Հայաստանը ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց այսուհետ վճարելու է 15 դոլարով կամ 9 տոկոսով պակաս գումար։ Արդարացա՞ն արդյոք մեր սպասելիքները։ Կշահե՞ն արդյոք մեր բնակչությունը և տնտեսությանը։ Գազի գնի այս նվազեցումը մի քանի ուշագրավ դետալներ է պարունակում։
Ռուսական գազը էժանացնելու մասին բանակցությունները սկսվել են դեռ անցած տարվա աշնանը։ ՀՀ կառավարությունը հույս ուներ, որ գազը կէժանանա այս տարվա հունվարի 1-ից, սակայն ռուսական կողմը անընդհատ հետաձգում էր իր վերջնական որոշումը։ Սա ուշագրավ է նրանով, որ եղանակի տաքանալուն զուգընթաց գազի սպառումը Հայաստանում կտրուկ ընկնում է մի քանի անգամ։ Իսկ սա նշանակում է, որ ոչ բնակչությունը, և ոչ էլ տնտեսությունը այս էժանացումը չեն զգալու մինչև հաջորդ ձմեռ։ Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությանը ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»։ Խնդիրն այն է. որ համաշխարհային շուկայում վերջին երկու տարիներին գազի գինը նվազել է ավեփ քան 2 անգամ, իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը այս ընթացքում էժանացել է ընդամենը 20 տոկոսով։ Իհարկե, ռուսական գազը միշտ էլ ավեփ էժան է վաճառվել Հայաստանին, և սա ռուսական կողմի՝ գազը կտրուկ չէժանացնելու հիմնավորումն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը անցած տարվա հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է։ Իսկ դա նշանակում է, որ մենք փակ և ենք մեր «տնտեսական սահմանները» այլ երկրների հետ և ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ գտնվում ենք միևնայն մաքսային տարածքում։ Այսինքն, մեր արտադրողների հիմնական մրցակիցները ԵՏՄ անդամ երկրներն են։ Բայց մեր տնտեսվարողները իրենց արտադրանքը թողարկելիս օգտագործում են զգալիորեն ավելի թանկ գազ, քան նրանց ԵՏՄ-ական մրցակիցները։ Իսկ դա արհեստականորեն մրցակցությունից դուրս է թողնում մեր արտադրողներին։ Այլ կերպ ասած, ռուսական գազի ընդամենը 9 տոկոս էժանացումը որևէ հարց ըստ էության չի լուծում։ Մանավանդ հայտնի չէ, թե ինչպես այդ էժանացումը կանդրադառնա ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագնի վրա։ Ներկայումս մեր բնակչությանը յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց «Գազպրոմ Արմենիային» վճարում է 156 դրամ, իսկ խոշոր սպառողները 1000 խմ գազը գնում են 277 դոլարին համարժեք դրամով։ Մոտավոր հաշվարկները ցույց են տափս, որ բնակչությանը մատակարարվող գազի մեկ խմ-ի գինը պետք է դառնա 148-149 դրամ, իսկ խոշոր սպառողների համար՝ 262 դոլարին համարժեք դրամ։ Այլ կերպ ասած, բնակչության համար գազը կէժանանա 4.5 տոկոսով, իսկ խոշոր սպառողների համար՝ 5.5 տոկոսով։ Սակայն հաշվարկել, թե սակագները ինչպես կփոխվեն, թերևս չարժե։ Խնդիրն այն է, որ գազի սակագնի որոշման հարցում տնտեսական տրամաբանությունը Հայաստանում այնքան էլ չի աշխատում։ Օրինակ, անցած տարի ռուսական գազի գինը ՀՀ սահմանին նվազեց 189 դոլարից 165 դպար։ Սակայն ներքին սպառողների համար սակագինը չփոխվեց ոչ մի լումայով։ Ու եթե բնակչության համար սակագնի պահպանումը հիմնավորվեց նրանով, թե դրամը արժեզրկվել է, ապա մինչ օրս այդպես էլ ոչ մի պաշտոնյա չի կարողանում պարզաբանել, թե ինչու չփոխվեց խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը։ Վերջիններս վճարում են դոլարով, և դրամի արժեզրկման գործոնը այս պարագայում իսպառ բացակայում էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։