Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել. ռուս փորձագետը` Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ Ռոգոզինի հայտարարության մասին

$
0
0

Ռուս քաղաքագետ, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի  փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանել է Ադրբեջանին զենք մատակարարելու մասին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը` որպես իր խոսքի բնաբան մեջբերելով «Երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել»  արտահայտությունը գովազդից:

 

Նախօրեին Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին պայմանագրերին համապատասխան,  ինչպես իր ռազմավարական գործընկերոջը: 


«Ովքեր հետևում են  Կովկասի հարցերով իմ ելույթներին, ծանոթ են ընկալման անհամաչափության մասին իմ սիրելի թեզին: Այն, ինչ մեզ մոտ ասում է ՌԴ նախագահի 25-րդ օգնականի 3-րդ օգնականը breaking news է դառնում Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Այսօր այդ թեզը հաստատվել է Բաքվին սպառազինում մատակարարելու մասին Ռոգոզինի արտահայտություններով», - geoclub.info-ի փոխանցմամբ` Մարկեդոնովը գրել է Facebook-ի իր էջում:


«Ես դեմ եմ Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելուն և դեմ եմ նրա հետ պատերազմելուն (համենայն դեպս, մինչև  այդ երկրի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունը): Ասում եմ սա` անկախ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ինձ շնորհված «պերսոնա նոն գրատա» կարգավիճակից», - հավելել  է փորձագետը: 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>