Լոնդոնի կենտրոնում ժամեր շարունակ բողոքի ցույց է ընթանում. բրիտանացիները պահանջում են վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականը:
BBC-ի փոխանցմամբ` ցուցարարները հավաքվել են վարչապետի նստավայրի մոտ և երթով հասել են Grand Connaught Rooms հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր Պահպանողական կուսակցության համաժողովը: Հյուրանոցը շրջապատվել է ցուցարարներով, ովքեր ներկայացել էին «Քեմերոնը պետք է հեռանա» կարգախոսով պաստառներով:
Huffington Post-ի գնահատումներով ցուցարարների թիվը հասել է մի քանի հազարի:
Քեմերոնի հրաժարականի պահանջը ակտիվ արձագանք է գտել նաև սոցցանցերում:
Ցույցերի և բողոքների պատճառ է դարձել Panama Papers օֆշորային ընկերությունների մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակումը և դրանցում Քեմերոնի անվան հիշատակումը: