Քաբուլի դիվանագիտական թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնումից ժամեր անց, ով այցով գտնվում էր Աֆղանստանի մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` այդ շրջանում նաև կրակոցներ են հնչել: Դիվանագիտական թաղամասում մի քանի շենքեր գնդակոծվել են նռնականետերից: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Տեղի TOLO News հեռուստաալիքի հաղորդմամբ` ավելի ուշ երեք հրթիռ է ընկել Քաբուլում ոստիկանական բաժանմունքների մոտակայքում: