Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ. ԵԿՄ

$
0
0

Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ. Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միությունից։

«Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ:

Թեպետ միջազգային հանրությունը խաղաղարար ջանքեր է թափում, բայց նենգաբարո ադրբեջանցին չի կամենում խաղաղության կամ գոնե հրադադարի պայմանագիր ստորագրել:

Ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական սահմանագծին տեխնիկայի կուտակումներ է անում: Եվ բնականաբար, հայկական կողմն էլ, խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմին, սկզբունքով, պատրաստ է` և՛ զինտեխնիկայով, և՛ մարդուժով, և հատկապես քաջարի ոգով:

Շարունակվում է կամավորականների ցուցակագրումը ԵԿՄ-ում: Շարունակվում է նաև երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Երկրապահների հերթական խումբն այսօր ուղևորվեց Արցախ
»,-ասվում է հաղորդագրությունում։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>