Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիան դրական նշան է տեսել ՌԴ-ի հետ հարաբերություններում

$
0
0

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը դադարել է էմոցիոնալ գործել կործանված Սու-24-ի միջադեպից հետո, ինչը դրական նշան է, գրում է korrespondent.net-ը:

«Սկզբում այն բանից հետո, երբ կործանվել է ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանը գործում էր շատ էմոցիոնալ, բայց այժմ նա իրեն ավելի գիտակից է պահում: Դա բարելավման նշան է… Եվ եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկի, մենք կկարգավորենք մեր հարաբերությունները»,- հայտարարել է նա թուրքկանա A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը չի միանում պաշտպանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: «Մոսկվան պետք է դա գիտակցի»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական ավիացիան կործանել է ռուսական կործանիչը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>