Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Կարմիր ծովում գտնվող Տիրան և Սանաֆիր վիճելի կղզիները հանձնվել են Էր-Ռիադյին, հաղորդում է ТАСС-ը:
«Կղզիները պաշտոնապես ներառվել են Սաուդյան Արաբիայի տարածքային ջրերի մեջ»,- ասված է շաբաթ օրը երեկոյան հրապարակված կառավարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման քայլը «թույլ կտա երկու կողմերին օգուտ քաղել բացառապես տնտեսական գոտուց»:
Ստորագրված փաստաթուղթը պետք է դեռ վավերացվի խորհրդարանի կողմից: