Եվրոպոլը նախազգուշանում է Փարիզի մահապարտ ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդի փոքր եղբոր՝ Յունես Աբաուդի կողմից վրեժի հնարավոր գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է La Derniere Heure թերթը։
Աբդելհամիդ Աբաուդը վճռական դեր է խաղացել Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ, իսկ այնուհետև ոչնչացվել է Փարիզի արվարձանում ֆրանսիական ոստիկանության հատուկ գործողության ընթացքում։
«Դեռահասը հայտնել է, որ ցանկանում է վրեժ լուծել իր ավագ եղբոր մահվան համար։ Այդ նորությունը լուրջ է ընդունվել։ Ինտերպոլում նույնպես Յունեսին լուրջ են վերաբերում»,- գրում է լրատվամիջոցը:
Թերթի տվյալներով՝ փետրվարի 18-ին Յունես Աբաուդը, որի գտնվելու վայրն այժմ հայտնի չէ, Սիրիայից գրել է քրոջը, որ «կժամանի 10 ժամից»։
Յունես Աբաուդը Սիրիա է ժամանել, երբ ընդամենը 13 տարեկան է եղել, նա դարձել է ամենաերիտասարդ իսլամիստ գրոհայինը։ Ահաբեկիչները հաճախ էին համացանցում հրապարակում նրա լուսանկարը, որտեղ նա ժպտում է և ձեռքին «Կալաշնիկով» ինքնաձիգ պահում։