Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը և Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հեր հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, այն դրական գնահատեցին:
«Երկրում արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործընթացում ստեղծվել է լարված իրավիճակ, բնական է, որ պետք է լինեն խորհրդատվություններ այս կամ այն ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր պատրաստ են նման խոսակցության»,- կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ընդունված են նման հանդիպումները, և դա դրական երևույթ է:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նույնպես դրական գնահատեց նախագահների հանդիպումը:
«Սա դրական, միավորող հանդիպում էր, ի հավաստումն բոլոր այն հնչեցված կարծիքների, որոնք կային ՀԱԿ-ում՝ առաջին նախագահի կողմից: Այն համախմբող դեր ու նշանակություն ունի»,-նկատեց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը