Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ղարաբաղում իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Շվեյցարիայի ԱԳՆ

$
0
0

Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարելավվել է Մոսկվայի ջանքերի շնորհիվ, հայտնում է gazeta.ru-ն։


«Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրումը լուրջ, կարևոր հարց է։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն տարածաշրջանը բարդ է, հակամարտությունների սրման վտանգ կա։ Անհրաժեշտ ենք համարում կառուցվածքային բանակցությունների, երկխոսության սկսումը, որ վերջապես այդ հարցում լուծում գտնվի»,-ասել է նա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։


«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հետևել կրակի դադարեցման պայմանավորվածությանը»,-իր հերթին հայտարարել է Լավրովը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>