Անկարա Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի ժամանման առիթով նրա աշխատակազմը 500 լյուքս կարգի ավտոմեքենա է վարձակալել և ամբողջությամբ ամրագրել է մայրաքաղաքում գտնվող թանկանոց հյուրանոցը, գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ հյուրանոցի ստորգետնյա կայանատեղին փոքր է եղել թագավորի նման մասշտաբային ավտոշարասյան համար։
Ալ- Սաուդը հայտնի է իր շքեղ անցնող արտասահմանյան այցերով, անվտանգության պահանջներով և մեկուսացված լինելու ցանկությամբ: Նոր 5-աստղանի հյուրանոցը, որը գտնվում է նախագահի նստավայրի և իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտակայքում, մի քանի օր սպասարկելու է միայն թագավորին և նրա շքախմբին:
Հաղորդվում է, որ թագավորի համար Թուրքիա է հասցվել մթերքով, սպիտակեղենով և անգամ հիգիենայի պարագաներով մի քանի բեռնատար։
Ավտոշարասյունը համալրելու համար ներկայացուցչական ավտոմեքենաների պակասի պատճառով լրացուցիչ մեքենաներ են բերվել Ստամբուլից, Անթալիայից և այլ խոշոր քաղաքներից։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիա է այցելում այսօր։