Ավստրալիայում Weather Lottery բարեգործական վիճակախաղ է հայտնվել, որտեղ կարող են հաղթել եղանակը գուշակած երկրի բնակիչները։ Գլխավոր մրցանակը կազմում է 1 միլիոն ավստրալական դոլար (ավելի քան 755 հազար դոլար), հայտնում է Mashable-ը։
Ամենամսյա առցանց բաժանորդագրությունը Weather Lottery-ի մասնակցին կարժենա 25 ավստրալական դոլար (մոտ 19 դոլար)։
Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ հարկավոր է ընտրել յոթ թիվ՝ 0-ից մինչև 7-ը՝ շաբաթվա օրերից յուրաքանչյուրի համար։ Դրանք կհամեմատվեն Ավստրալիայի բոլոր խոշոր քաղաքներում ամեն օր կեսօրին գրանցված օդի ջերմաստիճանի տասնորդական մասի հետ։ Օրինակ՝ եթե Սիդնեյում լինի 30,6 աստիճան, ապա հաղթող թիվը 6-ն է։
Ինչպես պատմել են վիճակահանության կազմակերպիչները, նրանք եղանակն են ընտրել, քանի որ ողջ երկիրը «տարված» է այդ թեմայով։