Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սահմանին ծառայող հայ զինվորի աչքերով. BBC-ի անդրադարձը (տեսանյութ)

$
0
0

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու անցյալ շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին՝ զրուցելով հայ զինծառայողների հետ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

Տեսանյութի հերոսը 1997 թվականին ծնված Վլադիմիր Մկրտչյանն է, ով բախումների օրն առաջին անգամ է դիրքերում եղել։

 

«Այնպես ստացվեց, որ իմ՝ առաջին անգամ դիրքեր ելնելու ժամանակահատվածում մենք հրետանու վրա էինք։ Ասում են՝ հրետանին պատերազմի աստվածն է։ Ես նշանառու եմ, ինձ տալիս են նշանաթիվ, անկյունաչափ և մակարդակ, և մենք այդ կոորդինատներով կրակում ենք։ Այդ օրն անընդհատ հրանոթների մոտ էինք ու պարապում էինք»,- պատմում է հայ զինվորն ու հիշում, թե ինչպես է այդ ժամանակ իրենց մոտ արկ ընկել։

 

Նա խոսել է ռազմական գործողությունների ժամանակ ունեցած պատասխանատվության մասին։
«Կարող է քո մի փոքր շեղումը 10-15 կմ-ի շեղում տա և այդ սխալի պատճառով գցես հենց քո դիրքերի վրա»,-ասել է Վլադիմիրը։

 

Նա BBC-ի թղթակցին ցույց է տվել կացարանը, որտեղ մնում են, վառարանը, որն «իրենց փրկությունն է» հատկապես ցուրտ օրերին, խոսել է իրենց՝ 18-19 տարեկան զինվորների առօրյայի մասին։

 

Անդրադառնալով հակառակորդին՝ Վլադիմիրն ասել է. «Իրանք էլ մեր նման, մեզ տարեկից կանգնած են, մեզ նման մարդիկ են, բայց պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, որովհետև գիտես, որ էդ պահին ճիշտը էդ ա։ Իմ համար տարբերություն չկա, որ ԼՂՀ-ն ճանաչված հանրապետություն չէ, մենք կռվում ենք մեր հողի համար»։

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles