Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք չմատակարարելը չի լուծի խնդիրը. քաղաքագետ Սերգեյ Միխեև (տեսանյութ)

$
0
0

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք չմատակարարելը չի լուծի խնդիրը, հավասարակշռությունը կխախտվի նոր մատակարարների որոնման ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Միխեևը ռուսական ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակվող «Право Голоса» հաղորդման եթերում, որը վարում է Ռոման Բաբայանը։

 

«Դա չի լուծի խնդիրը մի պարզ պատճառով՝ այդ հավասարակշռությունը կխախտվի նոր մատակարարների որոնման ճանապարհով։ Մատակարարներն արդեն հիմա էլ գոյություն ունեն, այնտեղ զենք է մատակարարում Իսրայելը, Թուրքիան նույնպես այնտեղ զենք է մատակարարում… Կլինեն նաև այլ մատակարարներ։ Հետո հարցը հետևյալը կլինի՝ ով ավելի շատ փող կունենա այդ զենքի գնման համար»,- ասել է քաղաքագետը։

 

Իր հերթին՝ Alte et Certe վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մինչև հիմա չեն համաձայնում խաղաղապահների տեղակայմանը, «անգամ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Իրանը»։

 

«Առաջին հերթին՝ դա պետք չէ Ադրբեջանին, որովհետև դա կնվազեցնի ռազմական գործողությունների իր հնարավորությունները, և Հայաստանի համար դա դեռ նույնպես անընդունելի է, և դեռ պետք չէ իրականում, որովհետև Հայաստանը հասել է իր նպատակներին, և նրան հարկավոր է պահպանել ստատուս քվոն»,- ասել է Անդրեյ Եպիֆանցևը։

 

Տեսանյութի այդ հատվածը կարող եք դիտել 33:03 րոպեից.

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>