Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանը հրադադարի միջոցով կարողացավ կասեցնել հայկական հակագրոհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

$
0
0

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանը հրադադարի միջոցով կարողացավ կասեցնել հայկական հակագրոհը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ  հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ  հանկարծ մոռացության չմատնվի Ադրբեջանի ագրեսիան ու անհաջողությունը, և բանակցությունները չընթանան նախկինի պես:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի այն հայտարարությանը, որ շարունակելու են Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ այդպես նաև վերահսկողություն է ապահովվում, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ՌԴ-ն, այնուամենայնիվ չկարողացավ վերահսկել և ագրեսիան տեղի ունեցավ:


«Պաշտոնական Երևանը դժգոհ է Մոսկվայի դիրքորոշումից: Տառակերություն է  ասել, որ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, այլ եղել է ԼՂ-ի վրա: Միջազգային հանրության արձագանքներն էլ պայմանավորված են իրենց իսկ շահերով, որոնք միշտ չէ, որ համընկնում են հայկական կողմի շահերի հետ: Ռուսաստանին պարտադրելու ռեսուրս, որ Ադրբեջանին զենք չվաճառի, Հայաստանը չունի»,- ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը շատ լուրջ հետաքրքրված է Ադրբեջանին իր ազդեցության գոտի ներքաշելով:


Քաղաքագետը բանակցություններով հարցի կարգավորման հնարավորություն չի տեսնում, այլ գտնում է, որ Ադրբեջանին պետք է պարտադրել խաղաղություն:


«Ադրբեջանը իսկապես դժվար վիճակում է հայտնվել: Հիմա այս պահին գտնում եմ, որ գործում է զսպման մեխանիզմ, լուրջ ճնշում կա երկու կողմերի վրա էլ»,- ասաց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>